Yerevan Model United Nations կազմակերպության ներկայացում


Մարտի 13-ին, հասարակագիտական ստուգատեսի շրջանակում, Ավագ դպրոցի ընթերսասրահում իմ ընկերների հետ միասին հետազոտական վարժարանի մի խումբ սովորողների  ներկայացրինք Yerevan Model United Nations երիտասարդական կազմակերպությունը։ Խոսեցինք Միավորված Ազգերի Կազմակերպության, դրա նպատակի, գործունեության և ստեղծման փուլերի մասին, ինչպես նաև Yerevan model united Nations երիտասարդական կազմակերպության ֆունկցիաների, հնարավորությունների և ամենամյա միջազգային կոնֆերանսի մասին։ Ներկայացման ընթացքում իրականացրինք նաև քուիզ-վիկտորինա, որին սովորողները ակտիվորեն մասնակցեցին` դրսևորելով իրենց իմացությունն ու հմտությունները։ 

Մասնակիցները բավականին հետաքրքրված էին, հանդիպումն անցավ շատ ոգևորիչ և ինտերակտիվ մթնոլորտում։

Գյումրի

Որպես հունվարյան ճամբարի ավարտական ճամփորդություն գնացինք Գյումրի։ Իրականում մի բան, որը շատ եմ սիրում Գյումրի գնալուս դա գնացք նստելն է: Աննկարագրելի տպավորություններ ես ստանում ճանապարհիցդ։ Գնացքը ինձ համար եղել է մի շարք արկածների վայր։ Միջատների հանդեպ վախս գնացքում եմ հաղթահարել ու հենց Երևան-Գյումրի գնացքի մեջ։ Մի շարք նոր մարդկանց եմ հանդիպել, ամբոջ ճանապարհին իրենց հետ Ալիաս խաղացել։ Պետք է նաև նշեմ, որ գյումրեցիներին շատ եմ սիրում: Նրանք շատ հետաքրքիր ու կատակասեր զրուցակիցների են։ Ոչ, սա չեմ ասում, որովհետև կիսով չափ Գյումրեցի եմ, ուղղակի զգում եմ դա։

Մեր ճամփորդությունը Գյումրի այս անգամ ավելի հետաքրքիր էր։ Ամենահիժարժան պահերը Գյումրու մի ժամանակ քանդված Աստվածածին եկեղեցու այցելությունն էր, որը շատ էի ուզում տեսնել։ Երկրորդը Գյումրու պատմության նորաբաց թանգարանի այցելութձունը, որը նույնպես բավականին հետաքրքիր անցավ։ Իրականում չէր կարող հետաքրքիր չանցնել, քանի որ շատ եմ սիրում Վարպետաց քաղաքը։

Առաջին շաբաթ

Ահա մոտեցավ ավարտին հունվարյան ճամբարի առաջին շաբաթը՝ լի տարբեր հետաքրքիր քննարկումներով, հիշողություններով և ճամփորդություններով։ Հատկապես հետաքրքիր էր «Սասնա Ծռեր» էպոսի քննարկումը և ավելի մանրամասն անալիզը, որը կարծում եմ պարտավոր է խորը ուսումնասիրել յուրաքանչյուր հայ, և միգուցե մի օր կկարողանանք ստեղծել էպոսի ընդհանուր էկռանավորումը։ Ուսումնասիրեցինք նաև Սասունի տարազները՝ իրենց մանրամասնություններով։ Հատուկ ուշադրություն հրավիրվեց նաև հայկական ազգային պարերին և երգերին. սովորեցինք և վերհիշեցինք Փափուրին, Լորկեն, և Համայակ երգերն ու պարերը։ Շաբաթվա վերջ այցելեցինք Հայաստանի պատմության թանգարանը և Ազգային պատկերասրահ։

Yerevan Model United Nations կազմակերպության ներկայացում

Օր՝ դեկտեմբերի 13

Ժամ՝ 13:00 – 14:00

Վայր՝ հետազոտական վարժարանի ընթերցասրահ

Մասնակիցներ՝ Հետազոտական վարժարանի սովորողներ, դասավանդողներ

Օրակարգ

Նպատակը՝

  • Ներկայացնել, և իրազեկել երիտասարնդերին իրենց հնարավորությունների մասին,
  • Ներկայացնել Միավորված Ազգերի կազմակերպությունը և դրա դերը երիտասարդների զարգացման գործում,
  • Ներկայացնել Yerevan Model United Nations Հասարակական կազմակերպությունը։

Օգտակար հղումներ՝

Արսեն Գևորգյանի հղումը

Ալեքսանդր Մութաֆյանի հղումը

Արամ Մաղաքյանի հղումը

Ներկայացվող նյութեր՝

Պրեզենտացիա

Սոցիալական հարթակներ

Գոյական ՝ վարժություններ

Վարժություններ
1։ Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում գրաբարյան ն վերջնահնչյունը հոգնակիի կազմության ժամանակ չի վերականգնվում, բայց վերականգնվում է բառակազմության ժամանակ։
Կողմ, բեռ, գառ, դուռ, մաս, թոռ, լեռ, ծունկ, ծոռ, հարս, սերմ, ձուկ, մուկ,
նուռ։


2։ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել եզակի և հոգնակի
գոյականները։ Երեք եզակի և երեք հոգնակի գոյականներով կազմել նախադասություններ։


Ես նայում եմ սեգ Արագած սարին,
Դարերի ձյուն կա նրա կատարին,
Ժայռեր կան այնտեղ շանթերից կիսված,
Հողմերից ծեծված, արևից կիզված,
Եվ անդունդներ կան գագաթներն ի վար
Վշտի պես խորունկ, ցավի պես խավար…
Սակայն լանջերին արև՜ է, գարո՜ւն,
Աղբյուրն է խոսում, խայտում է առուն,
Բուրմունքը թևին՝ զեփյուռն է խաղում,
Բոսոր կակաչն է հովից ծիծաղում,
Ծաղիկն է բուսնում ժայռին ու քարին,
Թեկուզ դարերի ձյուն կա կատարին,
Թեկուզ հողմածեծ գագաթներն ի վար
Անդունդներ կան մութ, վշտի պես խավար։ Վահագն Դավթյան

Դարերի պատմությունն ունենալը քիչ է, ավելի արժեքավոր է այն կարողանալ ճուշտ ներկայացնելը:

Սարերի լանջերին սատարված հայկական գյուղերը յուրաքանչյուր ճամփորդողի համար դրախտային գեղեցկություն ունեն:

Կակաչները Նիդերլանդների Թագավորությունում հատուկ արժեք են:


3։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է կազմվում –եր վերջավորությամբ։

  1. բեռնարկղ, բառատետր, բնագիր, պատմագիր
  2. գլխաշոր, դեղատոմս, ձկնորսանավ, ամսագիր
  3. ածխակույտ, ակնաբիբ, բաժնետեր, դասաժամ
  4. եզրաշերտ, թաղամաս, լաստանավ, զարդասյուն
  5. մեղրամոմ, յուղաբիծ, նավթահոր, շնագայլ
  6. ջրաբույս, սառցադաշտ, որմնանկար, վարելահող
  7. անվաճաղ, արքայատոհմ, բնակվարձ, գետաձի
  8. գիտափորձ, զոդաձող, երկաթալար, էլեկտրասարք
  9. թոնրատուն, ճամփեզր, մատենացանկ, թիթեղագործ
  10. մեկնակետ, մարզաձև, ջրաշիթ, ուրվագիծ
  11. 4։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է
    կազմվում –ներ վերջավորությամբ։
  12. գորգագործ, որմնադիր, մեղվաբույծ, էքսկավատորավար
  13. ածխահատ, գյուղատնտես, այգեգործ, երգիծաբան
  14. հանդիսատես, հատապտուղ, էլեկտրամուրճ, հեքիաթագիր
  15. հրուշակագործ, ձիթաբլիթ, հերթապահ, մանկաբույժ
  16. պատգամ, պատճեն, ջրատար, սննդամթերք
  17. տիեզերագնաց, ուղղաթիռ, փականագործ, քարայր
  18. քարհատ, առակագիր, ատամնաբույժ, արգելացանց
  19. բնանկար, գաջագործ, դեղասրվակ, խճանկար
  20. ծաղկաբույծ, համազգեստ, հատապտուղ, մեդալակիր
  21. նորաբնակ, շերամապահ, սերնդակից, վաճառատեղ

Կայնքի ընկալման փուլերը

Իմպուլսիվ շջան

«Գայլերի ոհմակը» նկարագրում է մարդկության պատմության այն շրջանը, որտեղ մարդիկ զբաղվում էին որսորդությամբ և հավաքչությամբ (հիմնական նպատակը սնունդով ապահովված լինելն էր): Նրանք ապրում էին քարանձավներում և այլ ապաստաններում, որտեղ կարող էին պաշտվանվել եղանակի տատանումներից։ Նրանց մշակույթը պարզ էր։ Հենց այս շրջանում սկիզբ դրվեց արվեստին, առաջին նկարիչները որսորդներն էին ովքեր իրենց որսի ընթացքը և կենդանիներին պատկերում էին քարանձավների պատերին։

Այս խմբերը պարզունակ էին և չունեին կազմակերպված կառավարման ձև։ Նրանք հետևում էին ընդհանուր կանոններին, որոնք հիմնված էին փոխօգնության և փոխադարձ կախվածության վրա: Խմբի ամենաուժեղ և փորձառու մարդիկ առաջնորդներն էին, բայց նրանց իշխանությունը սահմանափակ էր և կախված էր խմբի մյուս անդամների աջակցությունից։

Մարդկության պատմության այս շրջանն ավարտվեց գյուղատնտեսության գյուտով և քաղաքակրթությունների սկզբնավորմամբ, որոնք թույլ տվեցին մարդկանց մնալ մեկ տեղում և ավելի արագ զարգանալ:

Համապատասխանության շրջան <<Բանակ, եկեղեցի>>

Կոնֆորմիզմ՝ երևույթն է, երբ անհատը համապատասխանում է սոցիալական նորմերին և ակնկալիքներին, որպեսզի համապատասխանի խմբին կամ հասարակությանը:

Առաջին կոնֆորմիստական շրջանը կարելի է վերագրել անտիկ դարաշրջանին, երբ հասարակության մեջ կար կոշտ հիերարխիա և սոցիալական դերեր: Մարդիկ ենթարկվում էին վարքի խիստ կանոններին և հետևում էին սովորույթներին, որոնք որոշվում էին սոցիալական կարգավիճակով։ Այս նորմերի խախտումը կարող է հանգեցնել պատժի և հեռացմանը.

Համապատասխանությունը կապված է հասարակության զարգացման և այնպիսի սոցիալական ինստիտուտների առաջացման հետ, ինչպիսիք են օրենքը, կրոնը, բարոյական և էթիկական չափանիշները: Այն կարող է օգնել ամրապնդել սոցիալական կապերը և պահպանել կայունությունը հասարակության մեջ: Այնուամենայնիվ, համապատասխանությունը կարող է նաև սահմանափակել մտքի և անհատականության ազատությունը՝ խոչընդոտելով նորարարություններին և առաջընթացին:

Բազմակարծական շրջան <<Ընտանիք>>

Բազմակարծական անցումը գործընթաց է, երբ հասարակությունը դառնում է ավելի բաց և բազմազան, և քաղաքական իշխանությունը բաշխվում է տարբեր խմբերի և շահերի միջև:

Բազմակարծական անցումը կարող է կապված լինել հասարակության քաղաքական համակարգերի և մշակույթի փոփոխության հետ, որտեղ հասարակությունը դառնում է ոչ հիերարխիկ և ավելի ժողովրդավար: Բազմակարծությունը ենթադրում է, որ հասարակության մեջ կան բազմաթիվ տարբեր խմբեր և շահեր, որոնցից յուրաքանչյուրն ունի ազատ արտահայտվելու և քաղաքական գործընթացների վրա ազդեցության իրավունք: Նման հասարակությունում իշխանությունը և ռեսուրսները բաշխված են տարբեր խմբերի միջև, և ոչ մի խումբ բացարձակ վերահսկողություն չունի մյուսների վրա։

Բազմակարծական անցումը կարող է լինել տարբեր գործոնների արդյունք, ինչպիսիք են տնտեսական աճը, կրթության և տեղեկատվական տեխնոլոգիաների տարածումը, սոցիալական շարժումները և փոքրամասնությունների իրավունքների համար պայքարը:

Ես որպես՝ EYP կաազմակերպության անդամ

Այս նախագիծը միտված էր, համախմբելու մոտիվացված երիտասարդների, ովքեր հետաքրքրված են ավելին իմանալ ակտիվ քաղաքացիներ լինելու մասին, և մասնակցել նշանակալի որոշումների կայացման գործնընթացներին: Այս հավաքները մեզ տալիս են նաև իրական պատկերացմում մեր երկրում և աշխարհում առկա խնդիրների վերաբերյալ։ Մոտիվացված երիտասարդներրը ունակ են քննարկումների միջոցով խնդիրների ստեղծագործական լուծումներ գտնելու, և աշխատելու դրանց հետագա իրագործման վրա: Ես ուրախ եմ հանդիպել առաջադեմ երիտասարդների հետ, ովքեր մոտիվացված են, ցանկանում են օգտակար լինել իրենց երկրի համար, ինչպես նաև ստեղծել լավ նախադրյալներ ապագա համագործակցության համար: Իմ հիմնական նպատակն է հնարավորինս շատ սովորել քննարկումներից և բանավեճերից, հետ բերել այդ գիտելիքները իմ համայնք և վարել քննարկումներ այստեղ՝ մեր երիտասարդությանը ավելի իրազեկ դարձնելու և նոր նախագծերի համար բաց լինելու համար, քանի որ կարծում եմ, որ. Գիտելիք ձեռք բերելու երկրորդ ամենակարևոր մասը դա ուրիշների հետ կիսվելն է: Ինչպես նաև ինձ համար մեծ նշանակություն ունի ներգրավվել որոշումների կայացման գործընթացներում, որոնք կզարգացնեն երիտասարդության զարգացմանը նպաստելու մեր կարողությունները:

EYP -ի (Եվրոպական Երիտասարդական Պառլամենտ՝ ոչ պետական կազմակերպություն) շրջանակներում կազմված կոմիտեներով քննարկեցինք մեզ EU-ի կողմից ուղարկված խնդիրները, վերլուծեցինք և առաջարկեցինք մեր լուծումները յուրաքանչյուր խնդրին։ ՀԵտագայում մեր լուծումներով ներկայացանք բանավեճին, որի շրջանակներում բոլոր կոմիտենետրը տարբեր ոլորտների խնդիրների մասին իրենց վերլուծություններով և լուծումներով նույնպես ներկայացել էին բանավեճին։ Երկար և հետաքրքրիր քննարկումներից, քվիարկություններից հետո ընտրվեցին այն բոլոր կոմիտեների բանաձևերը, որոնք բոլոր մնացած կոմիտեների և երկար քննարկումներից հետո ընդունվել էին որպես պատշաճ բանաձևեր։

Այստեղ կարող եք տեսնել բոլոր կոմիտեների բանաձևերը(resolutions):

Տիգրան Հայրապետյան/ փաթեթ

Բարև ձեզ ես Լաուրա Թորոսյանն եմ։

Մրցանակը շնորհվում է.

Կրթահամալիրի միջին, ավագ դպրոցների, քոլեջի սովորողին՝ հասարակագիտական, քաղաքացիական ուսումնական նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավունքների պաշտպանության համար։

Ներկայացնում եմ իմ ուսումնական գործունեության, հասարակագիտական, քաղաքացիական, ուսումնական նախագծերի փաթեթը, որոնք ունեն քաղաքացիական ուղղություն/ներգրավվածություն։

Նախ ներկայացնեմ մի հասարակական նախագիծ, որն ուղղված է եիտասարդների պոտենցիալի զարգացմանը։ Նախագծի շրջանակում կատարում ենք սովորողների մեջ պոտենցիալի բացահայտում մեծ ու փոքր համայնքներում բարեփոխումներ անցկացնելու համար։

Նախագծի առաջին փուլը սկսել ենք կրթահամալիրում և շարունակելու-տարածվելու ենք մարզերում։

<<Bigger Than Us>> հասարակագիտական նախագծի շրջանակներում մեր գործունեւությունը՝

Հանդիպում I

Հանդիպում II

<<Մեզնից Առավել/Bigger Than US>> ֆիլմի դիտում, քննարկում

Հանդիպում-քննարկում

Բնապահպանական հետազոտություններ

Որպես ՀՀ քաղաքացի կարևորում եմ տարբեր ոլորտներում իմ սեփական դիրքորոշումն ունենալ, իսկ բնապահպանությունը ամենակարևոր ոլորտն է, որը և՛ քաղաքական է, և՛ հասարակական, և՛ սոցիալական, և՛ բնագիտական։

Ստորև կարող եք ծանոթանալ իմ աշխատանքներին՝

ՀՀ հանքարդյունաբերությունը

ՀՀ պոչամբարների հարցը

<<Տուն>> դոկումենտալ ֆիլմի վերլուծություն

Ցամաքող Սևանը

Կրթահամալիրում հետազոտական աշխատանքների մուտքը ինձ մոտ գաղափար առաջացրեց, օգտագործելով իմ կապերը, մասնագետ հրավիրել կրթահամալիր, ով կխոսի հետազոտական աշխատանքների, կիրառվող մեթոդների և այլ կարևոր հմտությունների մասին։

Կարծում եմ հանդիպումը ստացվել է՝

Փորձի փոխանակում հետազոտական կարողությունների զարգացման գործում

Լուսաբանում

Ստորև կարող եք ծանոթանալ նաև իմ հրապարակախոսություններին՝ հարցազրույցների և հոդվածների տեսքով։

Վանո Սիրադեղյանը ՝ որպես հասրակական-քաղաքական գործիչ

Զրույց Նիդերլանդների Թագավորության դեսպանի հետ `Հայաստանում (պրն Նիկո Սխերմերս)

Հարցազրույց Նիդերլանդներում ՀՀ դեսպանի հետ՝ (պրն Տիգրան Բալայան)

Զրույց Հայաստանում Նիդելանդների Թագավորության դեսպանի հետ(ներածական)

Հայ-թուրքական հարաբերությունները մեր օրերում (հոդված)

Փաթեթում ներառել եմ նաև վերլուծական և հետազոտական հոդվածներ պատմության տարբեր ժամանակաշրջանների իրադարձությունների մասին՝

Արտաշատ մայրաքաղաքի մասին փաստեր

Չինգիզ Խան (հոդված)

Հայաստանի սահմանների 2600 տարվա պատմությունը

Հասարակագիտական հոդվածների վերլուծություններ՝

“Պետականություն” հոդվածի վերլուծություն

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ | Ափսոս էր երեխան (վերլուծություն)

Հարկ եմ համարում ներկայացնել նաև դպրոցի շրջանակներից դուրս մի փոքր իմ գործունեությունից`

Ես որպես՝ EYP կաազմակերպության անդամ

Սիրով՝ Լաուրա Թորոսյան, 10-րդ դասարանի սովորող։

Պապ թագավոր

Պապ թագավոր

Մոտ 353 թ.

374 թ.

Պապը Հայոց թագավոր է (370–374 թթ.) Արշակունիների արքայատոհմից. վերականգնել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, 

չափավորել եկեղեցու հզորությունը և ձգտել քաղաքական անկախության՝ ձերբազատվելու համար Հռոմեական կայսրության գերիշխանությունից:

Պապ թագավորը հաջորդել է հորը՝ Արշակ Բ-ին: Կրթություն ստանալու նպատակով Բյուզանդիա մեկնած Պապին (հայերի խնդրանքով) և զորավար Տերենտիոսին՝ փոքրաքանակ զորախմբով, Հռոմի Վաղես II կայսրն  ուղարկել է Հայաստան: Բայց Վաղես II-ը Պապին չի ճանաչել Հայոց արքա, որպեսզի պարսիկները նրան չմեղադրեն 363 թ-ի պարսկա-հռոմեական պայմանագիրը խախտելու համար: Սակայն պարսիկները զորք են ուղարկել Հայաստան և ճակատամարտում պարտության մատնել Պապին: Նա փախել է և ապաստանել Սև ծովի մերձափնյա լեռներում: Այդ ընթացքում պարսկական զորքը ասպատակել է Հայաստանը. 14 ամիս տևած պաշարումից հետո նրանք գրավել են Արտագերս ամրոցը,  գերեվարել Պապի մորը` Փառանձեմ թագուհուն: 369 թ-ին պարսկական զորքերը, հայ իշխաններ Մերուժան Արծրունու և Վահան Մամիկոնյանի ղեկավարությամբ, գրավել և ավերել են նաև հայկական խոշոր քաղաքները: 

Վաղես II կայսրը 370 թ-ին զորաբանակ է ուղարկել Հայաստան և Պապին հաստատել գահին:  Տեղեկանալով պարսիկների՝ Հայաստան ներխուժելու մտադրության մասին՝ կայսրը կրկին զորաբանակ է ուղարկել, որի օգնությամբ հայկական զորքը 371 թ-ին Ձիրավի ճակատամարտում ջախջախել է պարսիկներին:

Այս հաղթանակով Պապն  ամրապնդել է իր իշխանությունը և հաջորդ  տարիներին զբաղվել երկրի ներքին խնդիրներով. վերամիավորել է Հայաստանից անջատված ծայրագավառները, ապա սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ հայկական զորքերն ազատագրել են Արշակ Բ-ի օրոք Հայաստանից խլված տարածքները, որից հետո Պապն ընդունել է Շապուհ II-ի բարեկամության առաջարկը: Շապուհը ճանաչել է Պապի իշխանությունը, և Հայաստանն առժամանակ զերծ է մնացել Սասանյան տերության ասպատակություններից: 

Պապն անդրադարձել է նաև Հայ եկեղեցու  բարեփոխմանը. կրճատել է վանականների թիվը, նրանց մի մասին պարտադրել է զինվորական ծառայություն, փակել է կուսանոցները, աղքատանոցները, եկեղեցական հողերի զգալի մասը միացրել է արքունականին և վերացրել բնակչությունից գանձվող տասանորդն ու պսակի հարկը: 

Ներսես Ա Պարթև կաթողիկոսի մահից (372 թ.) հետո Պապը Շահակ Ա Մանազկերտցուն չի ուղարկել Կեսարիա` օծվելու` դնելով Հռոմից Հայ եկեղեցու անկախացման հիմքը:

Պապն ստեղծել է մեծաքանակ (90 հզ.) և մարտունակ բանակ:

Հռոմեական կայսրությունից ձերբազատվելու նպատակով Պապը փորձել է կապ հաստատել պարսիկների հետ: Սակայն նրա ինքնուրույն քաղաքականությունն առաջացրել է Հռոմի դժգոհությունը. Հայաստանում հռոմեական զորքերի հրամանատար Տերենտիոսը նրան ամբաստանել է Պարսից Շապուհ II արքայի հետ գաղտնի կապ ունենալու համար: Հռոմի Վաղես կայսրը խորհրդակցության պատրվակով Պապին հրավիրել է Տարսոն (Կիլիկիա) և փորձել հսկողության տակ պահել: Սակայն Պապին իր 300-հոգանոց թիկնազորով հաջողվել է ճեղքել շրջապատումը և վերադառնալ հայրենիք: Բայց Տերենտիոսին փոխարինած Տրայանոսը կարողացել է շահել Պապի վստահությունը, նրան հրավիրել է խնջույքի և դավադրաբար սպանել: 

V դարի հայ պատմագրության մեջ միտումնավոր աղավաղվել է Պապի պատմական կերպարը: Սակայն հռոմեացի պատմիչ Ամիանոս Մարկելինոսը նրան բնութագրել է որպես ժողովրդականություն վայելող, եռանդուն, խիզախ ու խելոք իշխողի, որը բանսարկությունների և չարագործությունների զոհ է դարձել:

Պապի գեղարվեստական կերպարը կերտել է Ստեփան Զորյանը «Պապ թագավոր» պատմավեպում:

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started