ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ | Ափսոս էր երեխան (վերլուծություն)

Պատմվածքը կարող եք կարդալ այստեղ՝

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ | Ափսոս էր Երեխան | Գրանիշ
granish.org/վանո-սիրադեղյան-ափսոս-էր-երեխան/

Վերջերս կարդում էի Վանո Սիրադեղյանի <<Դուռը>> պատմվածքների ժողովածուն ու առանձնացրեցի այն պատմվածքը, որն այսօր էլ շատ արդի է, չէ իրականում բոլորն էլ արդի էին՝ ստույգ ճշմարտություն, բայց երևի սա իմ նախընտրությունն է, այն պատմվածքը, որը շատ սիրեցի։

Վերլուծություն մեջբերումներով՝

ՀԵղինակը երեխային խղճում է այն պատճառով, որ երեխան սովորում է մեծերից, իսկ մեծերը շատ հաճախ իրենք էլ իրենց խնդիրները չեն կարողանում լուծել, չեն սովորում իրենց սխալներից։

Մահը դարանակալ չի սպասում առջեւը՝ մի տեղ, այլ հուշիկ, գոյության հետքերը ջնջելով՝ գալիս է թիկունքից եւ երբ հասավ քեզ, առջեւում ոչինչ չի լինելու։ Եվ ոչ էլ անցյալում, որ ափսոսաս։ Եվ, այնուամենայնիվ, ափսոս էր այդ կյանքը։ Ափսոս էր այդպես մանրամասնորեն ապրել ու մատնել մոռացության։ Ափսոս էր այդ երեխան։ Խավարող հիշողության մեջ կայծկլտացող այդ լույս երեխայի պատկերն էր ափսոս, որ անիմանալի է ինչպես՝ լուծվեց այս մռայլ կազմի մեջ — ինքը անէացավ՝ անհասկանալի է երբ։

Այս տողերում ես տեսնում եմ, որ երեխան ժառանգելով իր մեծերի խնդիրները փորձում է ինքը իր կյանքի ընթացքում լուծել այդ խնդիրները։ Եվ կյանքդ անցնում է, թաթախված կյանքի մանրամասների և պրոբլեմների մեջ։ Այսպես ինքդ էլ չես հասկանա ինպես բայց կհրվես անդունդը։

Արդյո՞ք քո որդին քո կորցրած մանկության որոնումը չէ։

Կարծում եմ սա շատ արդի խնդիր է։ Շատ ծնողներ փորձում են լույս աշխարհ բերել իրենց կատարելագործված տեսակին՝ հաշվի չառնելով երեխայի նախընտրությունները։ Ծնողի խնդիրն, իմ կարծիքով՝ կատարելագործելը չէ, այլ օգնելը երեխային ցույց տալու ճիշտ ինքնազարգացման ճանապարհները, և թող երեխան ինքն ընտրի։

Ե՞րբ է երեխան ձերբազատվում ծնողից։ Մեծանալով՝ ինչքա՞ն։ Կռահելով ի՞նչ։

Կարծում եմ ծնողի առաքինություններից մեկն է նաև հասկանալը՝ երբ պետք է այլևս չլինի <<ծնող>>, երբ պետք է տա ազատություն, ստեղծի ճիշտ ընկերական, մտերիմ կապեր իր երեխայի հետ։

Մահից և կորուստից հետո էլ մարդիկ սկսում են լիովին գիտակցել այն, ինչ կար դրանից առաջ:

Նշանակում է՝ դու այդ աստիճան չես գիտակցել, չես գնահատել այն, ինչ ունեցել ես, այն ինչ քեզ տրված է եղել։ Երջանիկ եղ՛իր նրանով, ինչ ունես, պահպանի՛ր այն, ինչ ունես, հետո նոր մտածի՛ր կատարելագործելու, ավելացնելու մասին։

Ի՞նչ սովորեցի՝

Կարծում եմ պետք է հասնել զարգածվածության այն աստիճանի, որ ամեն տարի վերածնվես, բացահայտես նորը քեզ համար, յուրովի քեզ ճանաչես։ Երբեք չդադարե՛ս կատարելագործվել ու ետ չնայե՛ս, եթե անգամ նայես, ուրեմն միայն վերջին պահին հասկանալու համար, որ կյանքդ լա՛վ ես ապրել։

Leave a comment

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started