Աշնան մեղեդի 

Դրսում հնչում է աշնան մեղեդին և ամենուրեք տատանում իր ելևէջները։ Ցերեկն արդեն շուտ է զիջում գիշերներին և այլևս չես տեսնի այն հրե գունդը, որով միշտ հեռվից հիանում էիր, սակայն միայն հեռվից։ Այն հիմա այնքան թույլ ու այնքան նվազ է, որ կարծես ինչ-որ մի չար ձեռք խլել տարել է նրա կենսական ուժերը։ Եվ մայրամուտն էլ այլևս չունի այն գույների հարստությունը, որն ակամայից տանում էր քեզ երազանքների աշխարհը։ Ամենուրեք սուրում է սառը քամին՝ ծառերից պոկել-տանելով վերջին տերևները։  Բնությունը թախծում է, անտառը ներկվել է մռայլ գույներով, իսկ երկինք արդեն քանի օր է լալիս է առատորեն, քանզի գիտի որ շուտով ձմեռ է գալիս, և իր արցունքներն այլևս չեն թրջի ծաղիկներն ու կանաչը։ Ես էլ չեմ սիրում աշունը, քանզի այդ քամին տերևների հետ քշում տանում է հոգուս ջերմությունը։ Եվ անձրևի հետ լալիս է հոգիս, լալիս է հոգուս չորացող ծաղիկների համար։ Եվ ներկվում է հոգիս աշնան գույներով, փչում է քամին իմ ներսում, որ իր ձեռքի անգութ մի շարժումով պոկեց  տերևն ու գերի հանձնեց իմ ոտքերին։  

Երգը հայոց(շարադրություն)

Տխուր է հայոց երգը փառապանծ, որ անցել է գաղթի ճամփեքով, որտեղ թուրքը ամենուր իր եղեռնագործ սրտով բաժանել է մորը մանկուկից , սիրելիին սիրլեիից։ Քայլել է միշտ հպարտ ու տեսել, թե ինչպես է մայրը որդուն թողնելով, փրկել սրբազան մագաղաթները։ Մրմնջացել լու՜ռ, լու՜ռ ու հետո սրտապատառ գողացել <<Օ՜, մարդկություն, օ՜ արդար դատավոր, մի՞թե չեք տեսնում այս ամենը․ ո՞ր մի մայրը կզոհեր իր միակին հանուն մագաղաթների>>։ Գողացել է ու ներից լռել։ Երգել է տխուր ու քայլել հաստատուն։ Հայ շինարարը ընկել է խոփը ձեռքին և հայոց երգը շուրթերին, ընկել է ոսոխի նենգ հարվածից , բայց երբեք չի դարձրել թիկունքը ոսոխի թրից, նրա ականջներում հավետ հնչել է Վարդանի պատգամը ․<<Կա՛մ կմեռնենք, կա՛մ մեր բազկի ուժը ցույց կտանք թշնամուն>>։ Հայոց երգը տեսել է ու լռել, քայլել է տխուր ու նորից հնչել։ Անկախ քաջեր Սասունի։ Ոչ մի բռնակալի չի հաջողվել ընկճել նրանց անկոտրուն ոգին։ Հազարի դեմ հարյուրն է ելել , քսան հազարի դեմ՝ տասը, իսկ եթե Աստծո կամքով հաղթանակը ոսոխի կողմն է անցել , ապա սասունցին դիակների վրա երգել է Սասնա լեռների երգը ըմբոստ, որը հնչել է արցունքի ու արյան հետ։ Հին է երգը հայոց ու գալիս է այն ՝ Հայկից, Արամից, Արայից։ Նրանք էլ են երգել, երգել ու պայքարել , հզոր են եղել ու անպարտելի, երբեք ծնկի չեն եկել թշնամու առջև, բայց նրան ծնկի են բերել ու փախուստի մատնել, այս պատգամը դարերի ընթացքում բերել է հայոց երգը։ Եղել են պահեր , երբ հայ մարդը շեղվել է ճանապարհից և դավաճանել հայրենիքին, բայց հայոց երգը անընդհատ հնչել է նրա ականջներում և հետապնդել մինչև գերեզման։

Վերջիվերջո ամպամած երկինքը պարտվել է, թուխպերի տակից դուրս է եկել կենսատուն , սառնարյուն ձմեռվան հաջորդել է նորաբողբոջ գարունը։ Այն տանից, որտեղից երեկ մահն էր տիրում , այսօր նորածնի ճիչով էր լցվել։

Հնչում է հայոց երգը , հնչում է բա՜րձր ու բա՜րձր, հնչում է հայ մանկան բերանով։ Մանկան ծիծաղից վերածնվում է, կորացած մեջքը ուղղում ու սլանում։ Ամենաուրախն է նա աշխարհում, որ կորցրած զավակի տեղ տեսնում է նրա հետնորդին , որը շարունակում է հայոց ազգը։ Այն եկել է դարերի խորքից ու գնում է դեպի անհայտ ապագան։

Հայոց երգը, բազմած Մասիսի լանջին , ունկնդրում է ու հոգատարաբար ժպտում։ Մեծ է նրա ուրախությունը , քան երբևէ , որովհետև ոչ մի ազգ այսքան չի տառապել, այսքան արյուն ու արցունք չի թափել, այսքան անհամար զոհեր չի տվել։ Սակայն մեծ է նրա մոտ զարմանքը․ դարերի ընթացքում շատերն են ընկել ու մոռացել , բայց հայոց աշխարհը դեռ շնչում է և չի մոռացվի, քանի դեռ չի մարել վերջի՛ն օջախի, վերջի՛ն ծուխը։ Չկա տխուր երգ, քան երգը հայոց, և հայկականից տխուր երգ չկա։

Человек должен быть свободен

Человек должен быть свободен и открыт с самим собой, и в своих мыслях, но и не думать обо всём мелочным и забивать этим свою голову. Люди всегда воевали за свободу, история всегда это упоминает, но свободу для себя человек находит сам. Ты сам решаешь быть на крючке жалких жизненных событый, или быть свободным, и очищать свою жизнь от дурных событый тоже опирается на жизненный образ. Свободный человек никогда не позволяет чужому мнению сказаться и усложнить ему жизнь, не сидит сутками на пролёт бездельником, мучаясь от лени, и живёт здоровой жизнью. Вот что для меня означает свободный человек.

Երևանի իմ ամենասիրելի անկյունը

Յուրաքանչյուր մարդու հարկավոր է տուն: Ինչքան էլ լինես արկածասեր, ինչքան էլ հոգիդ ձգտի արկածների ու ինչքան էլ ճանապարհորդես, տարբեր երկրներում լինես, միևնույն է քեզ համար կարևոր է իմանալ, որ կա մի տեղ, ուր քեզ սիրում են ու սպասում են, որ միշտ անհամբեր սպասում են, չեն քննադատի, որտեղ միշտ ուրախությամբ կդիմավորեն քեզ: Մարդու համար շատ կարևոր է ունենալ այնպիսի մի տեղ, որտեղ ոտք դնելով շրջապատված կլինի սիրով ու ջերմությամբ, որտեղ կմոռանա իր բոլոր հոգսերի մասին ու շրջապատված կլինի սիրելի մարդկանցով: Երևանի ամենասիրելի անկյունն իմ տունն է։

See the source image

Իմ պատուհանից այն կողմ

Ցուրտ է: Մատներով մաքրում եմ պատուհանի վրայի բարակ սառույցը: Ձմեռ է, ձյունով է պատված ամեն ինչ, սառել է բնությունը, սառել է հոգիս: Ձմեռն ներխուժել է գիժ քամիներով, ձյունով, ցուրտ օրերով, անքուն գիշերներով, տարօրինակ մտքերով ու ճշմարտության փնտրտուքով: Մենակ եմ, ազատ, միայն երկինքն եմ ուզում հոգ տանի իմ մասին, քանդի ու նորը ստեղծի իմ մեջ: Չեմ ուզում ուրիշ ոչ մեկի, բավական է ցավի հոգիս, չեմ ուզում էլ տառապել, իսկ մարդիկ տառապանքից բացի ոչինչ չեն բերում: Իսկ այն մարդիկ, ում սիրում ենք, ընդունում ենք իրենց բերած ցավի հետ միասին: Բոլոր մարդիկ էլ կարող են ցավ պատճառել ու մենք ենք ընտրում, թե ով լինի նա: Իսկ ես փակված եմ իմ սենյակում, մի տաք թեյ ձեռքիս մտածում եմ վաղվա օրվա մասին, թե ինչպես է այն անցնելու․․․այս ամենը մտածելով փորձում եմ երկարացնել ժամանակը , բայց չի ստացվում։ Երևի ամենադժվար բանն է , որ հեշտությամբ չի տրվում, բայց ես փորձում եմ այն երկարացնել ուրախ պահերով, ու թեկուզ այս ցուրտ ձմռան հետ տեսնում եմ ,թե ինչպես են ձեռքերս սառչում , ինձ ուժեղ եմ զգում, որ չեմ թողնում սառչի նաև հոգիս՝ ինձ հույս տալով<<Չէ , որ գարունը մոտ է>>։ Ու այս պահին ամենաշատը կուզեի , որ ներս մտներ մայրիկս ու իր տաք ձեռքերով գրկեր ինձ։ Գիտեք այս ամենը հրաշք է ինչպես են մայրիկները իրենց մեկ համբույրով կարողանում վերացնել ցրել բոլոր տխուր մտքերը, ցուրտը, թախիծը։

Ուզում եմ խոսել այս մասին․․

Ուզում  եմ խոսել այն մասին ¸թե ասում են, երբ հոգնում է հոգին, քնելը չի օգնում: Ես հիմա կարծես հասկանում եմ այդ խոսքերի իմաստը, որովհետև նույն բանն ես եմ զգում: Թվում է, թե ամեն ինչ լավ է, անհանգստանալու, մտածելու բան չկա, բայց հոգիս այնքան է հոգնել: Պատճառը շատ հասարակ է, գուցե նաև որոշ մարդկանց համար աննշան թվա, բայց հոգնել եմ դասերիցս, ծանրաբեռնված գրաֆիկիցս, խեղդվում եմ կարոտից ու տուն գնալու անսահման ցանկությունից: Հիմա ամենաշատը ուզում եմ մամայիս մոտ լինել ու գրկել նրան, հանգստություն գտնել նրա գրկում ու ոչ մի բանի մասին չմտածել, նստել նրա մոտ, գլուխս դնել նրա ուսին ու խոսել, խոսել այն ամենի մասին, ինչ տանջում է հոգիս, պատմել ամեն ինչ ու հանգստանալ: Հիմա ամենաշատը ուզում եմ տատիկիս հետ նստել, թեյ խմել, նրա հետ զրուցել ամեն բանի մասին, ինչն ինձ մտահոգում է, կատակների վրա ծիծաղել ու հեռուստացույցով սպորտ նայել․ դա մեր ամենասիրած զբաղմունքն է․ նայել ու միասին քննարկել մարզիկներին, խոսել, մեկնաբանել ու ընթացքում զգալ, թե ինչքան հաճելի է ժամանակն անցկացնել սիրած մարդկանց հետ: Հիմա ամենաշատը կուզեի նստել ախպորս կողքին ու կինո նայել, ասել, թե ինչու եմ սիրում այս կամ այն դերասանին, ծիծաղել կինոյի անհամ կատակների վրա, նրա ներվերն ուտել ու <<կռվել>> առանց պատճառի՝ շատ լավ իմանալով, որ վերջում, մեկ է, ինքն է հաղթելու, կամ կռիվն ավարտվելու է ոչ-ոքի մամայի <<դե հերիք է>>  խոսքից հետո:

Հիմա գրում եմ ու գրելու ընթացքում զգում եմ, թե ինչքան եմ կարոտել, ինչքան եմ ուզում տուն գնալ ու մոռանալ ամեն ինչի մասին, որ քնեմ ու արթնանամ իմ անկողնու վրա ու ոչ թե զարթուցիչի զանգի ձայնից` այդ պահին  ատելով ամբողջ աշխարհին ու ինքս ինձ համոզելով վեր կենալ, այլ արթնանալ մամայիս ձայնից, որ սուրճի գավաթը ձեռքին կանգնում է գլխիս վերևն ու արթնացնում, որովհետև <<օրն արդեն ճաշ է դարձել>>: Ես հիշում եմ , որ ինքս ինձ խոստացել էի ժամանակն առաջ չտանել և ապրել իմ կյանքի ամեն րոպեն։

Իմ ամառը

Մի քանի օր ևս և կվերջանա ամառը, կհեռանա ևս մեկ ամառ բոլորիս կյանքոից: Եվ կարևոր չէ , թե ինչհպիսին էր այն, լավ թե վատ, հետաքրքիր թե միապաղաղ, ցավալին այն է , որ ամռան տեսքով ևս երեք ամիս է անցնում մեր կյանքից:

Մենք դա չենք նկատում , բայց հենց մենք ինքներս ենք այն շտապեցնում ինչ որ մի բանի անընդհատ սպասելով կամ ինչ-որ բաից անընդհատ ուշանալով: Սպասում ենք արձակուրդներին, տարվա սիրելի տոներին, ծնունդներին, ու չենք նկատում՝ ինչպես է անցնում ժամանակը, չենք ապրում այսօրվա օրով և չենք գնահատում ժամանակը: Մենք երբեմն վազում ենք նորաձևության հետևից, կամ երթուղայինի , երբեմն դպրոցում լավ գնահատականների, և չենք հասկանում, թե ինչպես է թռչում ժամանակը մեր ձեռքերից: Իսկ երբեմն էլ հետ ես նայում ու հասկանում, թե այս երեք ամսում ինչ չես հասցրել անել:

Եվ մի օր արթնանում ես ու օդը փոխվել է , հետո պատուհանից դուրս ես նայում ու տեսնում բնություննել է փոխվել , ու դու հասկանում ես որ ամռանը փոխարինել է աշունը , և մտածում ես սեպտեմբերի մեկի, նոր ընկերների, ու նոր միջավայրի մասին:

Աշունը ինձ բերեց նոր հույզեր, նոր սպասելիքներ, և նկատակներ:

Շնորհակալ եմ քեզ ամա՛ռ, և բարի ողջույն քեզ աշուն, որ լցնում ես հոգիս մեծ ոգովորությամբ:

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started