Տուն 2009 (դոկումենտալ ֆիլմի վերլուծություն)

Ինչի մասին է խոսվելու։

Դոկումենտալ ֆիլմը ներկայացնում է թե ինչպես ենք վարվում բնության հետ։ Բացատրում է մարդու կյանքի, գործունեության զարգացման փուլերը, գյուղատնտեսության զարգացումը, ինչպես են տարբեր երկրներ օգտագործում բնական ռեսուրսները։

Առաջին մասում, կինոռեճիսորը ներկայացնում է մեզ երկիր մոլորակն առանց բանական մարդու ներկայության․ Մոլորակ որը ձևավորվել է <<Մեծ Ժայթքում>>-ից միլիոնավոր տարիներ հետո, որտեղ բնության տարբեր տարրեր փոխազդեցության մեջ լինելով երկար տարիներ կարողանում էն պահպանել բնության բալանսը։ Այդպես բնության տարբեր արարածներ ապրում և զարգանում էին միասին որոնցից մեկն էլ հենց մարդն էր։

Երկրորդ և հիմնական մասը ֆիլմի պատմում է մարդու՝ արդեն բանական մարդու ներկայության մասին բնության մեջ։ Սա այն ժամանակաշրջանն է, երբ չկա կայուն սնունդ և էներգիա, ինչի պատճառով մարդը սկսում է փոփոխություններ ներմուծել բնության մեջ իր գոյությունն ապահովելու համար։ Մոտավորապես մի քանի հազար տարի առաջ, նեոլիթյան դարաշրջանում արդեն իսկ անասպահությունն ու գյուղատնտեսությունը մեծ դեր էին կատարում բնության տեսքի փոփոխման գործում, բայց ավելի մեծ դեր էր տանում մարդու արագ զարգացումը ինչն էլ հանգեցնում էր ավելի մեծ երկրային պաշարների սպառման։ Բնական պաշարների անխնա օգտագործումը կարող էր հանգեցնել դրանց վերացմանը։

Սա այն է ինչ աչք է ծակում ֆիլմի մեջ․ երկու հիմնական մարդու զարգացման փուլերը։ Սկզբում ամեն բան դանդաղ էր ընթանում, բնության օգտին։ Այնուհետև այն ժամանակաշրջանը երբ արտիֆակտները(մարդածին արճեքներ) տեղ գտան մարդկանց կյանքում, նաև որոշ կենդանիների, մարդը ցանկացավ ավելին ու ավելին։

Երբ ամեն բան շատ արագ է սպառվում(բնական պաշարները) մենք երկիր մոլորակին վերարտադրելու համար ժամանակ չե՛նք տալիս։ Օրինակ պլաստիկը պահանջում է քսանից-հինգ հարյուր տարի քայքայվելու համար, ապակին մեկ միլլիոն։ Քայքայվելու ընթացքում էլ նրանք վատ են ազդում կենդանիների և անգամ մարդու վրա։

Կինոռեժիսորն ընդգծում է երկրի նուրբ ներդաշնակությունը, բայց մենք պետք է ուշադրություն դարձնենք որ այդ նուրբ բնությունից ենք կախված։ Պլաստիկն առաջին նյութն է մարդու կողմից ստեղծված, ինչն ուտելով կենդանիներ են ոչնչանում։ Մարդը շատ հեռու է գնացել պլաստիկն արտադրելով։

Բնության աղտոտումն ու դրա պաշարների անխնա օգտագործումը ոչնչացնում է ո՛չ միայ  բնությունը այլ նաև մարդու՛ն։ Պատերազմները, որոնք խլում են հսկայածավալ ռեսուրսներ։ Հանքային հսկա պաշարներ ունեցող երկրները , որոնք արդյունահանելով կազմավորվում են զարգացած և հարուստ երկրների։

Բանական մարդը գնալով առանձնացավ բնությունից համարելով իրեն սարերի, գետերի , կենդանիների տերը, ստեղծելով երկրներ, քաղաքներ տեխնոլոգիաներ, շարունակելով անխնա վատնել բնական ռեսուրսները։

Իմաստը ավելի շատ պրոդուկտներ արտադրելն ու վաճառելն է,որպեսզի  պրոդուկտացիայի տերերն էլ հարստանում են։ Այդ պրոդուկտները միշտ չէ որ մարդու կարիքները հոգալու համար են արտադրվում, բայց գումար վաստակելու համար։Ինդուստրիաները, ինչպիսին է օրինակ՝ նորաձեւության ինդուստրիան ավելի շատ նախընտրում են իրենց պրոդուկտները ամեն տարի մեծ քանակությամբ ոչնչացնել քան վաճառել ավելի մատչելի գներով, և շատ բրենդներ չունեն այն իշխանությունը որպեսզի պակասեցնեմ իրենց պրոդուկտացիան։ Եվ այս դոկումենտալ ֆիլմի ֆինանսավորներից շատերը եկել են նորաձևության ինդուստրիայից։

Անգամ դա էլ հաշվի չառնելով, մենք մեր վատնած ուտելիքի գումարով կարող ենք երկու միլիարդ մարդ կերակրել մի տարի շարունակ։ Իսկ հիմա մոտավորապես ութ հարյուր միլլիոն մարդ  ուտելիքի մեծ պակաս ունի, կամ ընդհանրապես սնունդ չի ստանում։ Մոտավորապես երկու միլիարդ մարդ էլ չի կարող ապահով, մաքուր ջուր խմել։

Կինոռեժիսորը ոչ միայ  պաշտպանում է գյուղական կյանքը այլ նաև  քննադատում է կամիտալիզմն ու կոնսումեռիզմը, սրանք սիտեմներ են, որոնք մարդուն ցույց տալիս ապահովված ու լավ կյանքը  ավելի շատ պրոդուկտներ գնելուց հետո։ Այդ սիստեմում, երբ դու ավելի հարուստ և ապահովված ես կարող ես անել ամեն ինչ, ինչ ցանկանում ես, կարող ես ուտելիքդ թափել, կարող ես անխնա վատնել էներգիայի և ջրի հետ , որովհետև վճարել ես դրանց համար։

Երբ շուրջ ենք նայում, տեսնում ենք անհամար գավազադնյութեր որոնք կարծես մեզ հանգիստ չեն թողնում։ Փողոցներում, հեռուստացույցով, համցանցում, ռադիոյով,  և այս ամենը տանում են նոր պրոդուկտներ գնելուն երբեմն մարդիկ իրենք էլ չգիտակցելով իրո՞ք կարիքն ունե այս կամ այն գնումը կատարելու ելնելով լավ գովազդից գնումը կատարում են, այս ամբողջը հանգեցնում է անխնա ռեսուրսների սպառմանը։ Սպառողներն իրենք էլ չգիտսկցելով դառնում են հիմնական պատճառը գետերի չորացման, ստորգետնյա ջրերի վերացման, օդի աղտոտման և շատ այլ խնդիրների առաջացման։ Այս ամենը կհանգեցնի գլոբալ տաքացման ասվել էր ֆիլմում, ինչին մենք ականատես եղանք հիմա, տասներեք տարի հետո։

Չնայած այն անուղղելի վնասների որոնք մենք հասցրել ենք բնությանը, ֆիլմի վերջում մեզ ներկայացնում են մարդկանց այլընտրանքային էներգիայի ստացման բնական աղբյուրները, օգտվելով բնական ռեսուրսներից խնայողաբար։ Ֆիլմում նաև կարող ենք տեսնել երկիր մոլորակը առանց պետական բաժանումների այլ ազատ այդ բաժանումներից, որտեղ մարդիկ և կենդանիներն ազատ են ապրել և ճամփորդել։

Իմ Կարծիքը ֆիլմի մասին։

Շատ ուրախ եմ, որ կա այպիսի մի դոկումենտալ ֆիլմ, որը ներկայացնում է մեզ բնությանը մարդկանց կողմից պատճառած վնասների մասին։ Հնարավոր է այս ֆիլմում շատ մարդիկ նոր ինֆորմացիա չստացան, բայց բոլորը պետք է տեղյակ լինեն բնության անկայուն վիճակի մասին, և փորձել օգնել այն ամենով ինչով որ կարող են։

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

Leave a comment

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started