Լուսաբանում

Հունվարի 26-ին «Հասարակություն և հասարակական գիտություններ» ուսումնական բնագավառի բաց հավաքի շրջանակում տեղի ունեցավ կլոր սեղան, որտեղ ներկա էին մի խումբ սեբաստացի սովորողներ ու դասավանդողներ, ինչպես նաև հյուրեր՝ Արմավիր մարզի Գեղակերտի միջնակարգ դպրոցի հետաքրքրված սովորողներ և ուսուցիչներ։

Ես, որպես «Տիգրան Հայրապետյան 2023» անվանական մրցանակակիր, ներկայացրեցի և խոսեցի հետևյալ թեմաների մասին՝ «Հասարակագիտական գործիչներին նվիրված օրացուցային նախագծեր-հավաքներ, Տիգրան Հայրապետյանական օրեր, մրցանակակիրներ»։

Պրեզենտացիա

Մինչ հիմնական կետերին անցնելը, նախ մի փոքր ներկայացրեցի Տիգրան Հայրապետյանի կենսագրությունը, ով ծնվել է 1964 թվականի մարտի 18-ին, Երևանում։ Նա լրագրող էր, հասարակագետ, քաղաքագետ, հրապակախոս և վերլուծաբան։ Հենց իր անունով է կոչվում կրթահամալիրի գրադարանը՝ «Տիգրան Հայրապետյան» գրադարան-ընթերցասրահ։ Նա լավ կապեր է ունեցել մեր կրթահամալիրի հետ, եղել է կրթահամալիրի հիմնադիր տնօրեն տիար Աշոտ Բլեյանի ընկերը։

Տիգրան Հայրապետյանի գրեթե բոլոր վերլուծություններից հասկանում ենք, որ նրա համար առաջնային էր համարվում հասարակության դերն ու նշանակությունը` արժևորելով անձին և անհատին: Ինչից էլ հասկանում ենք, թե ինչու է մեր գրադարանը կրում հենց իր անունը։ Քանի որ գիտենք, որ մեր կրթահամալիրը նույնպես մշտապես կարևորում է հասարակության դերն ու նշանակությունը` արժևորելով անձին և անհատին, ինչն անում էր նաև Տիգրան Հայրապետյանը։ Կարծոմ եմ, որ Տիգրան Հայրապետյանը շատ համարձակ անձանվորություն է եղել, կարևորել է սեփական կարծիքի ձևավորումը՝ չխուսափելով արտահայտվել ու բարձրաձայնել։ Այս հատկանիշներն ու որակները մեր կրթահամալիրում նույնպես գնահատվում և խրախուսվում են։

Ես խոսեցի նաև հասարակագիտական ամենամյա ստուգատեսի մասին /որը սկսվում է մարտի 1-ին/, որի ընթացքում մարտի 18-ին՝ Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրվա առթիվ կրթահամալիրում սկսվում են Տիգրան Հայրապետյանական օրերը։

Ըստ ավանդույթի, մի խումբ սեբաստացիներ մասնակցում են Տիգրան Հայրապետյանի շիրիմի խնկարկմանը, այնուհետև Սուրբ Երրորդություն եկեղեցում իրականացվող ուսումնական ժամերգությանը։

Կրթահամալիրում հասարակագիտական մասնախմբի նախաձեռնությամբ նաև կազմակերպվում է կլոր սեղան, որի շրջանակում Միջին-Ավագ դպրոցների սովորողները և Քոլեջի ուսանողները ներկայանում են Տիգրան Հայրապետյանի հոդվածների ընտրանու վերլուծություններով։

Ես լսարանին ներկայացրեցի նաև կրթահամալիրում 2005 թվականից գործող «Տիգրան Հայրապետյան» ամենամյա մրցանակն ու բոլոր տարիների մրցանակակիրների ցանկը, որին արժանանալու համար հետաքրքրված անձինք՝և՛ուսուցիչներ, և՛ սովորողներ, ներկայացնում են իրենց ուսումնական փաթեթները և մասնակցում մրցանակաբաշխությանը, որի արդյունքում էլ ընտրվում են տվյալ տարվա մրցանակակիրները։

Իմ ընկեր Արի Ագոփը, որպես «Վանո Սիրադեղյան 2023» անվանական մրցանակակիր, ներկայացրեց նոյեմբերին կրթահամալիրում իրականացվող Վանո Սիրադեղյանական օրերը և «Վանո Սիրադեղյան» անվանական մրցանակը։

Կարծում եմ ամեն ինչ հաջող ստացվեց, և մենք կարողացանք պատշաճ ներկայացնել կրթահամալիրային-օրացուցային երկու կարևոր նախագիծ։

Հատված՝ ընթացքից.

Leave a comment

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started